-
28.02.2020|
12:18
Սև ու սպիտակից սահուն անցում կատարեցինք «Այո»-ի ու «Ոչ»-ի: «Այո»-ի լոգոն անհաջող դուրս եկավ: Պարզվեց, որ ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի հայտարարած բաց մրցույթի վերջնարդյունքում 3 միլիոն դրամի պարգևը տրամադրվել է գրագողին:
-
28.02.2020|
12:15
Փետրվարի 28-ին մեկնարկում են Մարտիրոս Սարյանի 140-ամյակին նվիրված միջոցառումները: Վարպետի ծննդյան օրը սակայն փետրվարի 29-ն է: Այդ օրը հանրությանը կներկայացվի վարպետի` 1910 թվականին ստեղծած «Կոստանդնուպոլսի շները» կտավը:
-
28.02.2020|
11:51
«Իրատեսի» հյուրը գրող, թարգմանիչ ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆՆ է:
-
28.02.2020|
11:39
Իտալիան աշխարհի ամենագեղեցիկ երկրներից է, այստեղ այցելողներն ականատես են լինում անտիկ աշխարհի և միջնադարյան վերածննդի հարուստ մշակութային ժառանգությանը։
-
28.02.2020|
10:06
Նա Երկիր Նաիրին էր նկարում։ Երկիր, որ 20-րդ դարում արյունաքամված և անդամահատված, այնուամենայնիվ, հառնել էր և կայուն պետականություն ստեղծել, թեկուզ և Խորհրդային կայսրության կազմում։
-
25.02.2020|
02:05
Ինչի՞ կարիք ունեն Երևանն ու երևանցին, նորացնու՞մ ենքԵրևանը, թե՞ կորցնում քաղաքի դիմագիծը: Արձակագիր ԴԱՎԻԹ ՍԱՄՎԵԼՅԱՆԻ հետ ճեպազրույցը մեր քաղաքում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի, քաղաքաշինական, հասարակական խնդիրների մասին է:
-
25.02.2020|
02:02
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում դժգոհությունների ալիք է սկսվել: Հիմնական պատճառը բուհի դասախոսներին սպասող մրցույթն է: «Մինչև հիմա նման բան չի եղել կոնսերվատորիայում, ինչու՞ է հիմա արվում, ո՞վ է մեզ քննելու» հարցերն առայժմ ավելի շատ կուլիսային են: Դժգոհությունը կհասունանա, թե կմարի, պարզ կլինի առաջիկայում: Թեմայի շուրջ զրուցել ենք Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:
-
22.02.2020|
14:42
Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակում ունկնդրին ներկայացվեցին Ալեքսանդր Հարությունյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները՝ Սիմֆոնիետը լարային նվագախմբի համար, Ջութակի և լարային նվագախմբի համար գրված կոնցերտը՝ «Հայաստան» (մենակատար՝ Ռոման Սիմովիչ), Շեփորի կոնցերտը (մենակատար՝ Հայկ Գուրգենյան) և Տոնական նախերգանքը։
-
22.02.2020|
14:39
Այսօր մեծանուն կինոբեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է: Նրան բնութագրել են իբրև կինոպոեմի վարպետի, կինոգեղագետի, Սերգեյ Փարաջանովը նրան անվանել է բացառիկ հանճար:
-
21.02.2020|
01:57
«Իրատեսի» զրուցակիցը գեղանկարիչ ԿԱՄՍԱՐՆ է (ԿԱՄՈ ՍԱՀԱԿՅԱՆ): Զրույցի առանցքում նկարչի արվեստանոցն է, դրսի ու ներսի աշխարհը, արվեստի ուժն ու մեզ շրջապատող աշխարհը: